Սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը մաքրեց հետքերը՝ ջնջելով «Instagram»-ի հրապարակումը (լուսանկար)
Ինչպես արդեն հայտնել ենք, սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը, ով ցմահ զրկվել էր վարորդական իրավունքից, հայտնել էր վարորդական իրավունքները վերադարձնելու մասին:
Ավտոմրցավազքերի սկանդալային մանակիցը «Instagram»-ի իր էջից հեռացրել է այդ գրառումը:
«Վերջապես վերադարձրին իրավունքներս, հույս ունեմ սա այլևս չի կրկնվի»,- գրել էր աղջիկը:
Լուսանկարում երևում էր, որ Բաղդասարյանը վարորդական վկայականը ստացել է 2012 թվականին, և այն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունվարի 25-ը: Սակայն այս պահին հրապարակումն անհետացել է: Աղջկա փաստաբան Դավիթ Կեմուրարիան Gazeta.ru-ի հարցին չի պատասխանել: