Առաջին լեհական «կենդանի Բարբին» բացահայտել է իր արտաքինի գինը (լուսանկարներ 18+)
Լեհաստանցի ճարտարապետը հազարավոր դոլարներ է ծախսել պլաստիկ վիրահատությունների համար, որից հետո իրեն անվանել է երկրում ապրող «առաջին կենդանի Բարբին»: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «The Sun»-ին:
25-ամյա Անելլայի խոսքով՝ ինքը չէր ծրագրել տիկնիկի վերածվել, սակայն քթի առաջին միջամտությունից հետո չի կարողացել կանգ առնել: Արդյունքում նա որոշել է նոր կյանք սկսել՝ ծախսելով ավելի քան 42 000 դոլար շրթունքների և կրծքերի մեծացման վրա:
«Ես սիրում եմ ամեն տարօրինակ, խելահեղ, ունիկալ բան: Հնարավոր է, որովհետև ինքս այդպիսին եմ: Ես սիրում եմ խարիզմայով մարդկանց, ովքեր ասելու բան ունեն: Մարդիկ, ովքեր կարող են ինչ-որ հրաշալի բան ստեղծել, հրաշալի են ներսից»,- նշել է աղջիկը: