Ապրող մարդուն՝ հետմահու պատվոգիր. Ապրիլյան պատերազմի մասնակից 50 զինվորի կենդանության օրոք հետմահու պատվոգիր են շնորհել
Ի՞նչ է թաքնված այս պատվոգրի հետևում:
Երեկ այս երիտասարդին՝ ով ապրիլյան պատերազմի մասնակից է եղել, կանչել են Կենտրոնի ոստիկանություն և տվել պատվոգիր:
Թվով 50 հոգու և բոլորինը հետմահու, երբ բոլորն էլ ողջ են:
Ում վերահսկողության տակ է սա ՊՆ -ի, թե ՀԿ նախագահի:
Սա էլ է խոսում մեդալների ու պատվոգրերի անարժեքության մասին, որ անգամ չեն ուսումնասիրում ո՞վ, ի՞նչ և ի՞նչու:
Ապրող մարդուն հետմահու պատվոգիր շնորհել, կեցցե՛ք!
Սոֆյա Հովսեփյան. Ֆեյսբուք