«Ամեն մի ժողովուրդ արժանի է իր իշխանությանը» պնդումն ապրիլյան պատերազմի օրերին կասկածի տակ դրվեց Հայաստանի դեպքում
Այն պնդումը, որ ամեն մի ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, Ապրիլյան պատերազմի օրերին կասկածի տակ դրվեց Հայաստանի դեպքում:
Հայաստանի հաջորդական և հատկապես գործող իշխանությունները անասելի անարդարություններ են գործել սեփական ժողովրդի հանդեպ, կեղեքել նրան, պանդխտության ճամփել: Շատերն ասում էին՝ Աստված մի արասցե, պատերազմ լինի, ոչ մեկը զենք չի վերցնի և չի կռվի հանուն Հայրենիքի:
Աստված մի արասցե, որ նոր պատերազմ լինի, բայց ապրիլյան օրերին հայ ժողովուրդը որպես հավաքականություն, դրսևորվեց իր լավագույն որակներով:
Մեր հույսը, գուցե, հենց սա է:
Թաթուլ Հակոբյան. Ֆեյսբուք