Ռուսաստանը կորցրել է վստահությունն իր վարքի պատճառով. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը Ռուսաստանի համար արժանի պատիժ է համարում իր դիվանագետների արտաքսումը աշխարհի տասնյակ երկրներից: Այդ մասին նա ասել է գերմանական թերթերից մեկում տված հարցազրույցի ժամանակ, գրում է Segodnya.ua-ն:
Քաղաքական գործիչը կարծում է, որ Ռուսաստանը կարևոր գործընկեր է տարածաշրջանային խնդիրների լուծման համար, ինչի կապակցությամբ Բեռլինը բաց է Մոսկվայի հետ երկխոսության համար:
Սակայն միևնույն ժամանակ նա ողջունում է ռուսաստանցի դիվանագետների արտաքսման հետ կապված Արևմուտքի գործողությունները՝ որպես պատասխան Մոսկվային իր իսկ ագրեսիվ քաղաքականության համար:
«Արդյունքում Ռուսաստանը կորցրեց իր վստահության զգալի բաժինը»,- ընդգծել է Մաասը և ավելացրել, որ պետությունների կողմից Բրիտանիային ցուցաբերվող Սկրիպալի գործով աջակցությունը միասնականության նշան է: