Էրիկն ու Իվետա Մուկուչյանը լավագույնն էին «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությունում. ի՞նչ կերպարներով են ներկայացել նրանք (լուսանկարներ)
Հայ էստրադային երգիչներ Էրիկն ու Իվետա Մուկուչյանը լավագույններն են` «Ծիծեռնակ» երաժշտական մրցանակաբաշխության շրջանակում։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն երգչուհի է ճանաչվել Իվետա Մուկուչյանը, իսկ լավագույն երգիչ` Էրիկը։ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված այս մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել երեկ` մարտի 31-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Լավագույն երգչուհի ճանաչված Իվետա Մուկուչյանն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել՝ հիասքանչ տեսքով և 20–ականների հետաքրքիր սանրվածքով։
Լավագույն երգիչն իր ոգևորությունը ևս արտահայտել է Instagram–ում լուսանկար հրապարակելով, որը մակագրել է հետևյալ կերպ.
«Սրտանց շնորհակալ եմ ՀՀ Մշակույթի Նախարարությանը, իմ գործընկերներին ու բոլոր երկրպագուներին ինձ համար այս կարևոր «Տարվա Լավագույն Երգիչ» մրցանակի և Ձեր բարձր գնահատականի համար»։