Իրանի սահմանին 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իրաքի և Իրանի սահմանի մոտակայքում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC).
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղական ժամանակով ժամը 08:35-ին՝ Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 170 կմ դեպի հյուսիս-արևելք հեռավորության և Իրանի Սերե-Պոլե-Զոհաբ քաղաքից 17 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած հատվածում:
Նշվում է, որ երկրաշարժի օջախը եղել է 52 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: