«Ես արել եմ այն, ինչ կարողացել եմ». Աման Տուլեևը պատմել է իր հրաժարականի պատճառների մասին (տեսանյութ)
Կեմերվոյի շրջանի նահանգապետ Աման Տուլեևը տեսաուղերձում ևս մեկ անգամ ցավակցություններ է հայտնել տարածաշրջանի բնակիչներին և իր հրաժարականը միակ ճիշտ որոշումն է անվանել, փոխանցում է «ՌԲԿ»-ն: Աման Տուլեևը տեսաուղերձի միջոցով պատմել է իր հրաժարականի պատճառների մասին: Այն տեղադրվել է Կեմերովոյի շրջանային կենտրոնի Youtube ալիքում: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Տուլեևն իր հրաժարականը գիտակից և միակ ճիշտ լուծումն է անվանել: «Քանի որ նահանգապետի պաշտոնում նման ծանր բեռով չի կարելի, ուղղակի չի կարելի»,- ասել է նա:
Ըստ պաշտոնը լքող նահանգապետի՝ նա «արել է ամեն հնարավոր բան»: «Հանդիպել են զոհերի ընտանիքների հետ, փորձել եմ լուծել օգնության ցուցաբերման հարցերը: Եվս մեկ անգամ խորին ցավակցություններ եմ հայտնում: Սակայն պետք է ապրել, առաջ գնալ, որպեսզի պահենք նրանց հիշատակը, ու կորցրել ենք», - ավելացրել է Տուլեևը:
Տուլեևը սեփական ցանկությամբ հրաժարականի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել էր ապրիլի 1-ի առավոտյան: Այն մասին, որ Տուլեևը կլքի պաշտոնը ՌԴ նախագահական ընտրություններից հետո, «ՌԲԿ»-ն գրել էր մարտի սկզբին: Ենթադրվում էր, որ հրաժարականը տեղի կունենա Տուլեևի 74-ամյակից հետո՝ 2018 թվականի մայիսի 13-ին: