Եղիսաբեթ Երկրորդն արտասովոր նվեր է տվել Մեգան Մարքլին (լուսանկար)
Թագավորական ընտանիքում զինանշան նվիրելը հնագույն ավանդույթ է:
Ավելի վաղ սեփական զինանշան նվեր ստացավ Քեյթ Միդլթոնը, իսկ այժմ նմանատպ ոչ պակաս յուրօրինակ նվեր է ստացել արքայազն Հարիի հարսնացուն՝ Մեգան Մարքլին: Դեռ պարզ չէ, թե ինչ է պատկերված այդ զինանշանի վրա, քանի որ պաշտոնապես այդ նվերը կընդունի Մեգանի հայրը՝ Թոմաս Մարքլը: Նվերը կհանձնվի Հարիի և Մեգանի հարսանիքի օրը՝ մայիսի 19-ին:
Ինչ վերաբերում է Քեթրինի զինանշանին, նրա վրա պատկերված է երեք կաղին, որ խորհրդանշում է Միդլթոն ընտանիքի երեք երեխաներին՝ Քեյթին, նրա քրոջը՝ Պիպիին, և եղբորը՝ Ջեյմսին: Իսկ կաղին է պատկերված, քանի որ Քեյթի հայրական տան մոտ կաղնիներ են աճում: