Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի խոշոր գործարար Մահրամ Զեյնալովը (տեսանյութ)
Մարտի 30-ին Մոսկվայի քրեական հետախուզության վարչության աշխատակիցները ձերբակալել են Food City խոշոր առևտրի կենտրոնում տեղակայված բանջարեղենային շուկայի տիրոջը՝ Ադրբեջանի Շամխորի շրջանի բնակիչ Մահրամ Զեյնալովին: Այս մասին տեղեկացնում է sputnik.az-ը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ գործարարը, ով հայտնի է Մահրամ Պակրովսկի անվամբ, տարբեր մարդկանցից խոշոր գումարներ է պարտք վերցրել: Այդ առիթով նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ հատուկ խոշոր չափի խարդախության փաստով:
Նշվում է նաև, որ նրա բիզնեսը սկզբնական շրջանում պաշտպանվում էր օրենքով գողը Միրսեյմուր Աբդուլաևի կողմից: Իսկ նրա մահից հետո Զեյնալովի բանջարեղենային բիզնեսը փակել են՝ անկարգությունների պատճառով: