80-ամյա հայուհին Հոլիվուդում կրկին բեմահարթակ է բարձրացել՝ մասնակցելով նախկին խորհրդային երկրների մոդելների ցուցադրությանը (լուսանկարներ)
Հոլիվուդում արտասովոր նորաձևության ցուցադրություն է անցկացվել նախկին խորհրդային պետությունների մոդելների մասնակցությամբ: Բեմահարթակով քայլել են տարբեր տարիներին ԱՄՆ մշտական բնակության ժամանած մոդելները: Այս մասին գրում է Rusarminfo-ն:
«Ես ինձ կրկին մոդել զգացի: Այո: Իսկ ընդհանուր առմամբ հաճախ եմ թռչում Մոսկվա՝ մասնակցելու ուղեկցորդ-օդաչուների հանդիպմանը և մշտապես փորձում եմ այնպիսի տեսք ունենալ, որ գլխի ընկնեն, որ ես Հոլիվուդից եմ եկել», - ասել է ցուցադրության 80-ամյա մասնակցուհի, նախկին բորտուղեկցորդուհի Թամարա Ստեփանյանը:
Ցուցադրության կազմակերպիչներից մեկը՝ Կարինա Գրիգորյանցը, հայտնել է, որ մասնակիցներն իրենց զգեստներն ինքուրույն են կարելել, բայց չեն համաձայնել եմահարթակ բարձրանալ: Երկար համոզելուց հետո միայն մոռացել են վախը և տարիքը, և մասնակցել ցուցադրությանը: