Թուրքիայում դեռահասը բռնաբարել է 13 տղա և աղջիկ երեխաների և տեսագրել հեռախոսով
Թուրքիայի Աֆյոնքարահիսարի Շուհութի շրջանում զազրելի դեպք է տեղի ունեցել։
Թուրքական Cumhuriyet-ին փոխանցմամբ՝ Աֆյոնքարահիսարի Շուհութի շրջանում 17-ամյա Դ․Չ․-ն տարբեր ժամանակներում դպրոցի անչափահաս տղա և աղջիկ երեխաների է բռնաբարել։
Ոստիկանությունը քննության արդյունքում պարզել է, որ առնվազն 8 տղա և 5 աղջիկ Դ․Չ․-ի կողմից բռնաբարության են ենթարկվել։
Պարզվել է, որ Դ․Չ․-ն երեխաներին բռնաբարել և տեսագրել է հեռախոսով։