Facebook-ն արգելափակում է ադրբեջանցի հայտնի բլոգերների էջերը
Facebook-ն արգելափակում է ադրբեջանցի հայտնի բլոգերների էջերը
Բաքվում դժգոհում են: Այս անգամ պատճառը Մարկ Ցուկերբերգն է և նրա Facebook սոցիալական ցանցը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների երկու օր է Facebook-ում ուղղակի «որս» է սկսվել ադրբեջանցի հայտնի բլոգերների և ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրների նկատմամբ,որոնց էջերը արգելափակվել են 30 օրով:
Այսպես,ըստ վերջին տվյալների արգելափակվել են haqqin.az-ի գլխավոր խմաբգիր Էյնուլլա Ֆաթուլաևի,Oxu.az-ի գլխավոր խմբագիր Էլվին Շիրինովի,Armiya.az-ի գլխավոր խմբագիր Բահրամ Բաթիևի,հայտնի լրագրողներ Քենան Գուլուզադեի,Շահին Ռզաևի և այլնի Facebook-յան էջերը:
Բաքվում շատ զարմացած են այս հանգամանքից և չեն «հասկանում», թե ինչու 2-3 տարի առաջ գրված ինչ-որ հոդվածի համար հիմա նոր են ինչ-որ մարդիկ բողոքում,որի պատճառով Իլհամ Ալիևի մանկլավիկ քարոզիչները հայտնվել են Facebook-ի պերսոնա նոն գրատայի ցուցակում: Ազերիները շատ լավ գիտեն,թե ինչն է պատճառը,սակայն իրենց միամիտ են ձևացնում,քանի որ այն ինչ տեղի է ունենում ազերի օգտատերերի հետ հիմա,բավական ծանոթ է այդ սոցցանցի հայ օգտատերերից շատերին,որոնց մի զգալի մասը ևս որոշ ժամանակ առաջ արգելափակված է եղել կամ էլ հիմա էլ է արգելափակված: Ինչպես կասեին այս պարագայում՝ «Каков привет, таков и ответ»:
Հ.Գ. Հուսանք, Facebook-յան ազերի «ինտելեկտուալ» խավի «բլոկադան» դաս կլինի նույն այդ արգելափակվածներին,որոնք բավական ակտիվ դերակատարություն ունեն հայ օգտատերերի արգելափակման գործում և,որքան հասկացա,չէին սպասում համարժեք պատասխանի մեր կողմից:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: