Հայաստանի զբոսաշրջության ոլորտի 10 տարիները (տեսանյութ)
ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն հրապարակել է տեսանյութ՝ «Հայաստանի զբոսաշրջութան ոլորտը» վերտառությամբ, որը ներկայացնում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի տասը տարիները:
Տեսանյութում նշվում է, որ դեռևս 2008 թվականին, կարևորելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտի մեծ ներուժն ու մինչ այդ ունեցած զգալի ձեռքբերումները, գնահատելով ոլորտում առկա նոր մարտահրավերներն ու զարգացման միտումները Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է զբոսաշրջության զարգացման նոր հայեցակարգ: Այդ օրվանից անցել է ուղիղ 10 տարի, այդ ընթացքում արձանագրվել են աննախադեպ արդյուքններ և զբոսաշրջային աճ: