Ստամբուլում արգելվել է իրանահայ ռեժիսոր Աբադի «Եվա» ֆիլմի ցուցադրությունը (տեսանյութ)
«Ֆիլմմոր» միջազգային կինոֆառատոնում արգելվել է ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը, գրում է ahvalnews.com-ը։
Ֆիլմը նախատեսված է եղել ցուցադրել մարտի 17-ին, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ Ստամբուլի նահանգապետարանը զգուշացրել է Ներքին գործերի նախարարության կողմից դրված արգելքի մասին։
Կինոփառատոնի ներկայացուցիչներից Մելեք Օզմանը նշել է, որ ֆիլմն արգելվել է Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական միջամտությամբ։
Ադրբեջանական կառավարության հաղորդագրության համաձայն՝ ֆիլմը «տպավորություն» է ստեղծում, թե Ղարաբաղը Հայաստանի մաս է, ինչն էլ, ըստ երևույթին, թուրքական իշխանությունների կողմից անմիջապես ընդունվել է ի գիտություն, և կինոփառատոնի առջև արգելք է դրվել։
Ֆիլմի հիմքում դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, ով հեռանում է Երևանից և հաստատվում Արցախում։