Լոնդոնն ուսումնասիրում է Սկրիպալին այցելելու ՌԴ դիմումը
Լոնդոնն ուսումնասիրում է ՌԴ դեսպանության դիմումը ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի դստերը՝ Յուլիային այցելելու հյուպատոսական թույլատվության մասին: Այս մասին հայտնում է DW.com-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին:
Միացյալ Թագավորության արտաքին քաղաքականության գերատեսչությունում ընդգծում են, որ տվյալ հարցով որոշում կայացնելիս, առաջին հերթին, հաշվի կառնվեն Յուլիայի «իրավուքներն ու ցանկությունները», ինչպես նաև ստեղծված իրավիճակի մասին երկրի օրենսդրության հոդվածները:
Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սկրիպալի դուստրը գիտակցության է եկել և կարողանում է խոսել: Դեռևս չի նշվում՝ արդյոք նա սկսել է ցուցմունքներ տալ թունավորման մասին գործով, թե ոչ: