Պարզ է, որ շերեփը միշտ իշխանության ձեռքին է և երբեք այն չի վերահսկվել հանրության կողմից
Հայաստանի ընդդիմություն կոչվող խմբերի նպատակը միշտ եղել է համախմբել զանգվածներին ու ստիպել իշխանությանը կերակրատաշտի մոտ իրենց համար տեղ ապահովել, որից հետո մոբիլիզացված զանգվածին տուն են ուղարկում:
Փաստորեն ընդդիմադիր կոչվող խմբերը պայքարել են միմյանց դեմ, որովհետև իրականում միմյանց հետ են մրցակցել, այլ ոչ թե իշխող խմբի դեմ: Պարզ է, որ շերեփը միշտ իշխանության ձեռքին է և երբեք այն չի վերահսկվել հանրության կողմից:
Բնականաբար իշխանություն չէր կարող փոխվել և գնալով հակառակը` հանրությունը համոզվում է, որ «իշխանության դեմ խաղ չկա»: Իրականում «խաղ» չի էլ եղել:
Տարիներով «իշխանություն-ընդդիմություն» կառուսելը անխափան աշխատել է: Իսկ այդ կառուսելի իմաստը մեկն է` օգտվել կերակրատաշտից:
ՔՊ այդ խաղը փորձում է քանդել, թեկուզ փորձելով խանգարել Սերժ Սարգսյանի վերարտադրությանը ու թեկուզ չունենալով ձևակերպված աշխարհայացք:
Իրականում Նիկոլի դեմ սկսված ալիքը երկու կողմ ունի` Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատը և փողոցի ու ԱԺ խորհրդարանի ընդդիմության` ի դեմս ԵԼՔ-ի պարտնյորների:
Մնացածը սպասում են արդյունքին, ով հաղթի, նրա կողմն էլ կանցնեն:
Ստեփան Դանիելյան. Ֆեյսբուք: