Երևան, 28.Սեպտեմբեր.2024, 00:00 |
Դանակահարություն՝ Երևանում․ 32-ամյա տղամարդը ... 12 զոհ, տասնյակ վիրավորներ․ Դաղստանում բենզալ... Ավինյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արար... Մեքենա է այրվել Սերժ Սարգսյանն անհնարին է համարում ՀՀ գործող ... Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բեյրութի արվ... Մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալո... ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետը ստորագրել ե... Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ ... Շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական կա... Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրոր... Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում. խո... Կանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Իզոսերոլոգիական հետազոտություններ․ որ դեպքերո... Աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ի համար Գազանջատումներ՝ տասնյակ հասցեներում Փաշինյանի ընտանիքի չափահաս անձանց տվյալները բ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչպե՞ս կդասավորվի Փարսյանի ճակատագիրը. «Հրապ... Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են. «Հրա... Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» ... Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում.... Անգամ Լուլուն է Ավինյանին քննդատում. «Հրապար... Մբապեն և ՊՍԺ-ն կրկին կհանդիպեն դատարանում Լույս չի լինելու․ հասցեներ Արսենալը կարող է Ժեզուսին 40 մլն եվրոյով վաճա... Հնդկաստանում ձկնորսները հազվագյուտ ձուկ են որ... Քննարկվել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների... Նախագահ Խաչատուրյանն ընդունել է ամերիկահայ գի... Ռուսաստանի հետ երկխոսության լարվածությունը եր... Մհեր Գրիգորյանը Իվա Պետրովային ներկայացրել է ... Սեպտեմբերի 27-ի դրությամբ էլեկտրոմոբիլների նե... Լավրովը դատապարտել է Իսրայելի հարձակումները Լ... Դանիելիս ծնունդով քիչ-քիչ սկսեցի ապրել. զոհվա... Գազի սակագնի մեջ 50 մլն դոլար գողացել են ժողո... ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացված... «Հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են ... Հարավաֆրիկյան Հանրապետության բնակչուհի Մարգար... Քննարկվել են Հայաստանի և Ուգանդայի միջև երկկո... Նոր նշանակում՝ նախարարի հրամանով․ Սաթենիկ Աթա... Որդիս 12 օրվա զինծառայող էր, տարել էին առաջին... «Վզրիվից հետո ես մեջն ընկա». պայթած բենզինի պ... Աշոտ Մովսիսյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ-... Բագրատ Սրբազանն ուղիղ եթերով կոչ արեց զինվել ... Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են 57-ամ... Վեհափառն իր համար դամբարան է կառուցում Դադարեցվե՞լ են ռազմական հանցագործություններ կ... Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին տ... Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պա... Ատելության խոսքն ու ապատեղեկատվության արշավնե... «Այսօր «Զովք» սուպերմարկետում «վերևից» արգելե... Գնել Սանոսյանն Իրանի դեսպանի հետ այցելել է Սյ... Կապանում խաչքար է տեղադրվել՝ նվիրված անմահաց... Հեռու չէ այն օրը, երբ բոլորս միասին մեր անառի... 44-օրյա պատերազմի հերոս Արեն Հովհաննիսյանի մա... Ծնողը պնդում է՝ դպրոցում որդու գլխին համադասա... Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մ... Բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավա... ԱԳ նախարարը բուլղար իր պաշտոնակցին է ներկայաց... ԱԽ քարտուղարը Սայմոն Մորդյուին է ներկայացրել ... Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատ... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ մայրա... Երևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսո... Դեսպան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հա... Սևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է... Անձնական օգտագործման ի՞նչ ապրանքներ և որքա՞ն ... Մենք ավելի քան երբևէ մոտ ենք խաղաղությանը, բա... Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմե... Պապոյանն ընդունել է ՀԲ ներկայացուցիչներին. ան... Վահե Ղազարյանն օպերատիվ խորհրդակցություն է ան... Սանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղա... Մեքսիկան դեմ է Ուկրաինային զենք մատակարարելու... ՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է... Գերիները պետք է վերադարձվեն, իսկ Ռուբեն Վարդա... Հրդեհ՝ Ջրաշեն գյուղում. այրվել է փայտե տնակ Քննարկվել են լեռնագնացության զարգացմանը վերաբ... Մահացել է օսկարակիր դերասանուհի Մեգգի Սմիթը Վերականգնվել է պետությանը պատճառված մոտ 162 մ... ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3226 անձ ստացել է... Մայր Տաճարի վերաօծման և մյուռոնօրհնության օրե... 23-ամյա երիտասարդը խոստովանել է, որ ինքն է Եր... Պետք է նշանվեր, գնաց, զոհվեց Արցախի համար, հի... Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի ... Ոսկե մեդալներ՝ աստղագիտության միջազգային օլիմ... Չինաստանը հետադարձ արբանյակ է ուղարկել ուղեծի... Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան ... Ահազանգ․ Փակ շուկայի տարածքում կապիշոնով տղամ... Համայնքապետը որդուն հավաքներից ազատելու նպատա... Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նր... Փլուզման և քարաթափման վտանգ՝ Արուճի ամրոցի տա... Երևանում բախվել են «BMW»-ն ու ոստիկանական համ... Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձել ... Ապօրինի ջրօգտագործման կասեցում՝ Գորիսում. ընկ... «ՎԱԶ 21150»-ը բախվել է արգելապատնեշներին, դու... Վան Գոգի կտավը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է ... «Շատերի մոտից գողացել են WhatsApp հաշիվները»․... Գեներալը փորձեց աթոռով հարվածել անհետ կորածի ... Գրիգոր Մինասյանը երեկ շատ վտանգավոր բան է ասե... Շուրջ 69 մլն դրամ պետբյուջեից՝ Անահիտ աստվածո... Սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ

«Ամուսին» բառի ծագման մասին

♦ Սիրելի բարեկամներ, հուսամ շաբաթ օրով համեմատաբար ազատ եք զանազան պարտականություններից։ Ուստի եկեք մտնենք մեր լեզվի հրապուրիչ թավուտներն ու շոշափենք ամուսին սիրուն ու շատ հետաքրքիր բառի ծագումնաբանական երակները։ Մի քիչ երկար է, բայց դիմացեք, կարծում եմ իսկապես կհետաքրքրի։ Մի ժամով ցրվեք քաղաքականությունից ու կենցաղից, թաց տրեխները հանեք ու քերեք, գուլպան բուխարու վրա կախ արեք ու թինկը տալով սկսեք կարդալը։ Կարող եք նույնիսկ իմ չսիրած պոպկոռնը մեջտեղ բերել. միայն թե աղաչում եմ շատ ուժեղ չխրթխրթացնեք։ Իսկ եթե հավեսը, ժամանակը կամ պոպկոռնը չեն հերիքում, ապա թռեք տեքստի վրայով ու կարդացեք միայն ամփոփումն ու ստուգաբանախառը մաղթանքս։ Բայց գիտարշավներս ու դասընթացներս լուրջ հետևողներին տեքստի վրայով թռչելն արգելվում է. ամբողջը կարդացեք ուշադիր։ Բանուգործս մի կողմ թողած ձեզ համար եմ այս ամենը հայերեն պարզ վերաշարադրանքի վերածել։

♠Քնարական նախերգանք. Էս քանի օրը «ամուսին» բառի վրա տքնելիս մի պահ հեռացա աշխատասենյակից. մանավանդ որ փոշեկուլի ձայնը գնալով ահագնանում էր ու մոտենում դռնբաց ամրոցիս։ Իմ բացակայությունից օգտվելով՝ Սաթս ներխուժեց աշխատասենյակս ու փոշեկուլի գլխիկը հանած խողովակով զինված սկսեց մաքրազարդել սեղանիս շրջակայքի դժվարամատույց կածանները։ Մեկ էլ լսեմ նրա տագնապալից ճիչերը... Վախեցած ու իրար խառնված մոտ վազեցի։ Ճվաց. «Ո՞ւր ես գալիս, փոշեկուլն անջատի՛»։ Մի կերպ կողմնորոշվեցի, թե որտեղից պիտի անջատեմ։ Ապա պարզվեց պատկերը. զգույշ բայց արագ մանևրելով աջուձախ դրված բաց գրքերիս արանքներով՝ Սաթը՝ գրաբարյան իմաստով իմ «ամուսինը», փոշեկուլի խողովակով մի «խաչմերուկում» կլանել էր Ջահուկյանի «Հայոց լեզվի պատմության» մի թերթը (գիրքը բացված էր «ամուսին» բառի վրա՝ էջ 166): Ոնց որ Ֆրունզն է ասում՝ «սլուչայնը ստուլեմ զացեպիլ»։ Մի կերպ փրկեցինք թուղթը... Ու Ջահուկյանի գրքի այդ փոշեկուլապուրծ ու ճմրթված թերթն ինձ հավերժ կհիշեցնի մեր միջամուսնական վթարը հենց «ամուսին» բառի շուրջ դեգերելիս։ :)

♦ Մեթոդաբանական նախերգանք. Մեզանում գնալով ակտիվանում են համարձակ ստուգաբանները, որոնք հավես ու զահլա չունեն բանասիրական մանրամասների համար ու միանգամից տրակտորով մխրճվում են բուն ստուգաբանության մեջ։ Դա, իհարկե, ընդունելի աշխատաոճ չի։ Մենք նախ կդիտարկենք, թե ինչ վկայություններ ունի «ամուսին» բառը մատենագրության մեջ, և ինչ ձևաբանական ու իմաստային նրբություններ են ի հայտ բերում դրանք։ Էդ նրբությունները մեզ շատ են օգնելու բառի ուղնուծուծը հասկանալու համար։ Ուրեմն եկեք վռա՛զենք վոչ ու զինվենք փոշեկուլով... վայ ինչ եմ ասում, զինվենք համբերությամբ։ Բնականաբար, կնշեմ միայն ամենաէական գծերը ու բաց կթողնեմ տեխնիկական մանրամասների մեծ մասը:

◙ [1] Նայում ենք Հայկազյան բառգիրքն ու համաբարբառները և տեսնում, որ «ամուսին» բառն ու նրա ածանցյալները բազմիցս վկայված են Աստվածաշնչում և ինքնուրույն ու թարգմանական բազում աղբյուրներում։ Վկայված է նաև բառի սեքսուալ... վայ, ներող... սեռական հոլովաձևը՝ «ամուսն-ոյ»։ Սա նշանակում է, որ բառը պատկանում է գրաբարյան «ո» հոլովման։

◙ [2] Սակայն սա բառի ձևաբանական ծննդականի միայն մի երեսն է։ Աճառյանը, ցավոք, միայն «ո» հոլովումն է տալիս և լռության է մատնում «ի-ա» հոլովման գործածությունները։
• Նախ. «Գիրք պիտոյից»-ում (Մուրադյան 1993, էջ 63, 64, 72, 73, 83) գտնում ենք «ամուսն-ի» եզակի սեռական-տրականի մի շարք վկայություններ և հոգնակի «ամուսն-ա-ց»-ի մեկ վկայություն։
• Ապա Փիլոնի մի երկի թարգմանության մեջ տեսնում ենք բացառական «յ-ամուսն-է» (ՆԲՀ), որ նույնպես չի կարող «ո»-հոլովման պատկանել։
• Ապա՝ «Կանոնագիրք Հայոց»-ում (Հակոբյան ԿՀ, հտ. Ա, 1964, էջ 179) գտնում ենք գործիական հոլովաձև՝ «ամուսն-ա-ւ»։
• Եվ վերջապես՝ «ամուսն-ի» հոլովաձևը գտնում ենք նաև հայ գրչության հնագույն ու կարևորագույն նմուշներից մեկում՝ Տեկորի արձանագրության մեջ (Անիի ավերակներից 20 կմ հարավ-արևմուտք` Ախուրյանի աջ ափին. հիմա Թուրքիայի տարածքում է` ավերված), որ թվագրվում է 5-րդ դարի վերջին քառորդով (լուսանկարներն ու գրականությունը տես իմ «Հայոց լեզվի պատմություն» առցանց դասընթացի հիմնական՝ 2-րդ նիշքի § 1.1.2-ում, էջ 6-7):

◙ [3] Անցնենք իմաստաբանությանը։ Արդի հայերենում «ամուսին» բառը հիմնականում վերաբերում է տղամարդուն (թեև հոգնակիում ասում ենք ամուսիններ՝ երկուսին իրար հետ)։ Իսկ գրաբարում այն գործածված է ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ վերաբերությամբ։ Օրինակ.
• «յղացաւ ամուսին նորա և ծնաւ երկուս որդիս երկուորեակս» (Փաւստոս Բուզանդ 3.ե [1883=1984, էջ 10 տող 3): Ու քանի որ հղիացողն ու ծննդաբերողը Վրթանեսը չէր, այլ նրա «ամուսինը», ապա պարզ է, որ «ամուսին» բառն այստեղ վերաբերում է կնոջը, մանավանդ որ Փավստոս Բուզանդը հազիվ թե Շվարցնեգերի ֆիլմը տեսած լիներ։ ;)
• «եւ նա էր ամուսին եւ կին ուխտի քոյ» (Մաղաքիա բ.14. հուն. բնագիրը՝ καὶ αὐτὴ κοινωνός σου καὶ γυνὴ διαθήκης σου):
• Մի այլ հետաքրքիր տեքստում էլ ենք գտնում այդ իմաստը։ Երևի շատերիդ է ծանոթ Հերոդոտոսի Պատմության I.8-13 դրվագը (հայ. թարգմ.՝ 1986, էջ 7-9): Լյուդիացիների թագավոր Կանդավլեսը սիրահարվում է ի՛ր իսկ կնոջը ու նրան համարում է գեղեցկագույնն աշխարհում։ Ու համոզում է իր ամենավստահելի թիկնապահներից մեկին՝ Գյուգեսին, որ սա գյոզերով տեսնի իր կնոջը մերկ ու այսպիսով հավատա, որ նա իսկապես գեղեցկագույնն է։ Գյուգեսը, որ օջախի տղամարդ էր (ու ըստ հետաքրքրասեր լեզուների հայաթում նրան ասում էին Գուգուշ), դիմադրում է՝ ո՜նց կարելի է և այլն... Ինչևէ, ա՛յ այս պատմությունը քննարկված է «Գիրք պիտոյից»-ում, ու դրա գրաբարյան հին թարգմանության մեջ կարդում ենք, որ Կանդավլեսը պետք եղածից ավելի շատ էր տարփում իր «ամուսնուն» («առաւել քան զարժանն յիւրումն տարփէր ամուսնի»)։ Այստեղ էլ «ամուսին» բառն իհարկե վերաբերում է կնոջը։

◙ [4] Իսկ «ամուսին» բառի ածանցյալները գործածվում են ոչ միայն ընդհանուր ամուսնական համատեքստում, այլև՝ ‘համատեղ ապրելու՝ կենակցելու’ և ‘սեռական հարաբերության’ իմաստներով։ Օրինակ.
• «Եւ եթէ առնուցու ոք կին եւ ամուսնասցի ընդ նմա» (Երկրորդ օրինաց ժբ.13): Այստեղ «առնում կին»-ն արդե՛ն ամուսնանալն է, իսկ դրան հաջորդող «ամուսնանամ» բայը թարգմանում է հունական բնագրի συνοικέω ‘միասին ապրել’ բայը և ուրեմն դրված է ‘միասին ապրելու՝ կենակցելու’ իմաստով։
• Իսկ սեռական հարաբերության իմաստը հստակորեն արտացոլված է օրինակ «Կանոնագիրք Հայոց»-ի այս քաղվածքում. «Եթէ ոք ի կիւրակէի կամ ի տաւնի կամ յերեւելի աւուր ամուսնանայ ընդ կնոջ իւրում՝ Ը աւր ապաշխարեսցէ եւ ապա հաղորդեսցի» (Հակոբյան ԿՀ, հտ. Բ, 1971, էջ 64)։ ♠ Ի դեպ՝ Զատիկ է գալիս, հանկարծ չշշկռվեք ու ձեր կանանց հետ սեռական հարաբերություն չունենաք, թե չէ ստիպված կլինեք դրանից հետո 8 օր ապաշխարել։ ;)

►[5] Այսպիսով, մեր մատենագրության մեջ դեռ 5-րդ դարից «ամուսին» բառը վկայված է ինչպես «ո», այնպես էլ «ի-ա» հոլովումներով։ Ու նշանակումէ ընդհանուր իմաստով ‘ամուսին’ ու կարող է վերաբերել ինչպես տղամարդուն, այնպես էլ կնոջը։ Ու հիմքում ընկած բնիմաստն էլ ներառում է ինչպես առհասարակ ‘ամուսնության’ գաղափարը, այնպես էլ՝ ‘միասին ապրելու՝ կենակցելու’ և ‘սեռական հարաբերություն ունենալու’ առումները։ Թե ինչի են այս տվյալները կարևոր բառի ծագումնաբանության հարցում, կիմանանք քիչ անց։

◙ [6] Հիմա գանք բառի ծագման` ստուգաբանության հարցին։
Հայերեն «ամ-ուս-ին» բառը կազմված է ԱՄ- նախածանցից (որ սերում է հնդեվրոպական`*sm̥- ‘միասին’ հայտնի նախածանցից) և ՈՒՍԱՆԻՄ ‘սովորել, վարժվել’ բայի հիմքից։ Վերջինս սերում է հնդեվրոպական *(H)euk- / *(H)uk- ‘սովորել, վարժվել, ախորժել’ արմատից, որի մյուս ժառանգներն են՝
• սանս. ucyasi ‘հաճույք զգալ, վարժվել, մտերիմ՝ ինտիմ լինել, սիրել’, ókas- ‘գոհություն, հաճույք, վայելք; տուն, բնակություն’, ny-ócanī- f. ‘սիրելի’
• լիտվ. jaukìnti ‘ընտելացնել’
• հին եկեղեց. սլավ. učiti, 1եզ. učǫ ‘սովորեցնել’
• գոթ. bi-uhts ‘սովոր, վարժված’
• երբեմն սրանց են կցում նաև լատ. uxor ‘կին’ բառը, բայց սրա ստուգաբանությունը վիճահարույց է։

◙ [7] Այստեղ կարելի է տեսնել մի հնչյունական խնդիր։ Հնդեվրոպական նախալեզուն ունեցել է քմայնացած հետնալեզվային *k̂ բաղաձայն, որ հայերենում (ինչպես նաև հնդ-իրանական ու բալթիկ-սլավոնական լեզուներում) կանոնավորապես քմայնանում՝ շփականանում է ու դառնում «ս»: Հիշենք մի երկու հայտնի ու անհերքելի օրինակներ.
• հնդեվր. *k̂ēr(d) ‘սիրտ’ > հայ. սիրտ, ռուս. серд-це, լիտվ. širdìs և այլն (բայց այսպես կոչված centum լեզուները սովորականի պես չունեն քմայնացում, օրինակ հուն. κῆρ n., καρδία, խեթ. ker, kard(-i)-, գոթ. hairto, բոլորը նշանակում են ‘սիրտ’)
• հայ. տասն, սանս. dáśa, ավեստ. dasa, սլավ. desętь, լիտվ. dẽšimt (բայց առանց քմայնացման՝ հուն. δέκα, լատ. decem և այլն)
• հայ. սիւն և հուն. κῑ́ων ‘սյուն’:

◙ [8] Բայց ահա մեր քննած ՈՒՍԱՆԻՄ բայի դեպքում ունենք ոչ թե հնդեվր. քմայնացած *k̂, այլ սովորական՝ չքմայնացած *k։ Բա էլ ինչո՞ւ է սա էլ հայերեն այս բառում դարձել «ս»։ Հարցն այն է, որ միայն հայերենին հատուկ մի օրինաչափություն կա. հնդեվրոպական սովորական *k-ն *-u- (*ու) ձայնավորին հաջորդելու դեպքում ինքնաբերաբար դառնում է քմայնացած *k̂ և համապատասխանաբար տալիս հայերեն «ս» սուլական շփական։ Ահա այդ օրինաչափության այլ դասական օրինակներ.
• հնդեվր. *leuko- > հայ. լոյս ‘լույս’ vs. լատ. lūx, lūcis ‘լույս’, հուն. λευκός ‘սպիտակ, պայծառ’, սանս. róka- ‘լույս’ և այլն
• հնդեվր. *dhugHtēr ‘դուստր’ > հայ. դուստր (< *dhuktēr) vs. սանս. duhitár , հուն. ϑυγάτηρ, լիտվ. duktė̃ և այլն։
♦ Ահա հենց այսպես էլ հնդեվր. *uk- ‘սովորել, վարժվել’ արմատը հայերենում արտացոլված է ՈՒՍԱՆԻՄ ‘սովորել, վարժվել’ բայի տեսքով։

◙ [9] Այս ամենի հիման վրա սովորաբար ասվում է, որ հայ. ԱՄ-ՈՒՍ-ԻՆ բառը սերում է հնդեվր. *sm̥- + *uk- կապակցությունից և փաստորեն նշանակում է ‘միասին վարժված՝ իրար սովորած’։ Սա իհարկե ճիշտ է։ Բայց կիսատ է։ Պետք է փորձենք ավելի պարզ հասկանալ այս կառույցը բառակազմորեն ու իմաստաբանորեն։ Դրա համար նախ պիտի հիշենք, որ՝
◊ ՈՒՍԱՆԻՄ բայն իր սովորական ‘սովորել, վարժվել’ իմաստից բացի ունեցել է նաև ‘միասին ապրելու՝ կենակցելու’ և ‘սեռական հարաբերություն ունենալու’ իմաստներ
◊ սանսկրիտ ցեղակիցն ունի նաև ‘ինտիմ, գոհություն, հաճույք, սեր’ նրբիմաստներ
◊ և հետո ...

◙ [10]... և հետո, ♦ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ♦, այստեղ գալիս է ամենահրապուրիչն ու կարևորը. ԱՄ-ՈՒՍ-ԻՆ կազմության հիմքում ընկած *sm̥- + *uk- կապակցությունն այսպես միացյալ ձևով հանդես է գալիս նաև սանսկրիտում՝ sám ucyasi ‘ապրել միասին’ և sám-okas- ‘համատեղ բնակվող’։ Այսինքն՝ նո՛ւյն նախածանցի և նո՛ւյն արմատի կապակցությամբ։ Ու սա իսկապես հոյակապ է, քանի որ հստակ ցույց է տալիս *sm̥- + *uk- կապակցության հավաստիությունն ու հնությունը։

◙ [11] Եվ վերջապես՝ ձևաբանական հարցի մասին։ Հայերեն «ամուսին» բառը սերում է հնդեվր. *sm̥-(H)euk-eno- կառույցից։ Մեր բառի ո-հոլովումը (հմմտ. սեռ. հոլ. ԱՄՈՒՍՆ-Ո-Յ) հստակ արտացոլում է հնդեվրոպական նախաձևի *-eno- ածանցաձևը, որ անկասկած արական է եղել։ Հայերենը, իհարկե, կորցրել է հնդեվրոպական սեռը։ Բայց հայերենի հնագույն փուլերում դեռ եղել են մայր լեզվից ժառանգած սեռերը՝ արական, իգական ու չեզոք, ու դրանց որոշ քարացած մնացուկներ նույնիսկ հասել են մինչև գրաբար (այս մասին հատուկ գրառումներ եմ արել, եթե հետաքրքիր է, կարող եմ հիշեցնել հղումներով)։

◙ [12] Եվ ահա այստեղ էլ կարող ենք խոսել սեռի մնացուկի մասին։ Չէ՞ որ, ինչպես վերևում տեսանք (§ 2), հայերեն «ամուսին» բառը ո-հոլովումից բացի դեռ 5-րդ դարից ունի նաև ի-ա հոլովում. իսկ վերջինս, ինչպես հայտնի է, սերում է հնդեվրոպական *-ā- ձայնավորով իգականից (այս մասին տես իմ այն նույն առցանց դասընթացի § 4.2.1-2, էջ 51-52)։ Բացի այդ, վերևում (§ 3) տեսանք նաև, որ «ամուսին» բառը վերաբերում է ոչ միայն տղամարդուն, այլև կնոջը։ Հետևաբար հայերեն «ամուսին» բառի այդ երկու հիմքերը՝ Ո և Ա, սերում են համապատասխանաբար հնդեվրոպական արական *sm̥-(H)euk-eno- և իգական *sm̥-(H)euk-enā- հիմքերից։ Այսինքն՝ վաղնջահայերենում ու հին հայերենում եղել են *amusíno- ‘այր ամուսին’ և *amusínā- ‘կին ամուսին’ զուգաձևերը (հիշենք, որ հնում շեշտը վերջընթեր է եղել, այսինքն՝ վերջից երկրորդ վանկին). շատ դարեր անց բառավերջի անշեշտ ձայնավորի օրինաչափ անկման (apocope) հետևանքով այդ երկուսը ձուլվել են մեկ ձևի մեջ *amusin, սեռն էլ անհետացել է որպես քերականական կարգ. բայց հին արական *-o- և իգական *-ā- հիմքերի հետքերը շարունակում ենք տեսնել համապատասխանաբար «ԱՈՒՍՆ-Ո-» և «ԱՄՈՒՍՆ-Ա-» հոլովահիմքերի մեջ։

♦ ԱՄՓՈՓՈՒՄ
◊ Հայերեն ԱՄ-ՈՒՍ-ԻՆ բառը նշանակել է ‘այր կամ կին ամուսին’։
◊ Այն գրաբարում պատկանել է մի կողմից Ո հոլովման (որ ենթադրում է հնդեվր. արական *o-հիմք), իսկ մյուս կողմից՝ Ի-Ա հոլովման (որ ենթադրում է հնդեվր. իգական *-ā-հիմք)։
◊ ԱՄՈՒՍԻՆ-ը բնիկ հայկական ծագման հնագույն բառ է, կազմված է ԱՄ- (< հնդեվր. *sm̥-) ‘միասին’ հայտնի նախածանցից և ՈՒՍԱՆԻՄ ‘սովորել, վարժվել’ բայի հիմքից։
◊ Վերջինս՝ ՈՒՍ- բայահիմքը, սերում է հնդեվրոպական *(H)euk- / *(H)uk- ‘սովորել, վարժվել, ախորժել’ արմատից, որի մյուս ժառանգներն են՝ սանս. ucyasi ‘հաճույք զգալ, վարժվել, մտերիմ՝ ինտիմ լինել, սիրել’, ókas- ‘գոհություն, հաճույք, վայելք; տուն, բնակություն’, ny-ócanī- f. ‘սիրելի’, սլավ. učiti և այլն։
◊ Նույն *sm̥- + *uk- կապակցությունն այսպես միացյալ ձևով հանդես է գալիս նաև սանսկրիտում՝ sám ucyasi ‘ապրել միասին’ և sám-okas- ‘համատեղ բնակվող’։
◊ Կարող ենք վերականգնել հնդեվրոպական արական *sm̥-(H)euk-eno- և իգական *sm̥-(H)euk-enā- նախաձևեր, որոնք տվել են հայերեն համապատասխանաբար *ամուս(ի)ն-ո- ‘այր ամուսին’ և *ամուս(ի)ն-ա- ‘կին ամուսին’ հոլովահիմքերը։ Այստեղից էլ «ամուսին» բառի ընդհանրական ‘այր կամ կին ամուսին’ իմաստը և երկու հոլովահիմքերը։
► Այսպիսով՝ հայերեն «ամ-ուս-ին» բառը սանսկրիտ sám uc- կապակցության հետ միասին սերում է հնդեվրոպական *sm̥-(H)euk- կազմությունից և բուն նշանակում է ‘համաբնակ, միասին բնակվող՝ կենակցող, համամտերիմ, համաախորժ, համատեղ «ինտիմ» ու սեր վայելող’։

♠ Գարնանազատիկախառը մաղթում եմ բոլոր այր ու կին ամուսիններին, որ համապատասխանեն «ամուսին» բառի բնիմաստին ու բոլոր նրբիմաստներին։

Հրաչ Մարտիրոսյան. Ֆեյսբուք

Դանակահարություն՝ Երևանում․ 32-ամյա տղամարդը ... 12 զոհ, տասնյակ վիրավորներ․ Դաղստանում բենզալ... Ավինյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արար... Մեքենա է այրվել Սերժ Սարգսյանն անհնարին է համարում ՀՀ գործող ... Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բեյրութի արվ... Մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալո... ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետը ստորագրել ե... Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ ... Շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական կա... Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրոր... Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում. խո... Կանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Իզոսերոլոգիական հետազոտություններ․ որ դեպքերո... Աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ի համար Գազանջատումներ՝ տասնյակ հասցեներում Փաշինյանի ընտանիքի չափահաս անձանց տվյալները բ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչպե՞ս կդասավորվի Փարսյանի ճակատագիրը. «Հրապ... Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են. «Հրա... Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» ... Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում.... Անգամ Լուլուն է Ավինյանին քննդատում. «Հրապար... Մբապեն և ՊՍԺ-ն կրկին կհանդիպեն դատարանում Լույս չի լինելու․ հասցեներ Արսենալը կարող է Ժեզուսին 40 մլն եվրոյով վաճա... Հնդկաստանում ձկնորսները հազվագյուտ ձուկ են որ... Քննարկվել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների... Նախագահ Խաչատուրյանն ընդունել է ամերիկահայ գի... Ռուսաստանի հետ երկխոսության լարվածությունը եր... Մհեր Գրիգորյանը Իվա Պետրովային ներկայացրել է ... Սեպտեմբերի 27-ի դրությամբ էլեկտրոմոբիլների նե... Լավրովը դատապարտել է Իսրայելի հարձակումները Լ... Դանիելիս ծնունդով քիչ-քիչ սկսեցի ապրել. զոհվա... Գազի սակագնի մեջ 50 մլն դոլար գողացել են ժողո... ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացված... «Հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են ... Հարավաֆրիկյան Հանրապետության բնակչուհի Մարգար... Քննարկվել են Հայաստանի և Ուգանդայի միջև երկկո... Նոր նշանակում՝ նախարարի հրամանով․ Սաթենիկ Աթա... Որդիս 12 օրվա զինծառայող էր, տարել էին առաջին... «Վզրիվից հետո ես մեջն ընկա». պայթած բենզինի պ... Աշոտ Մովսիսյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ-... Բագրատ Սրբազանն ուղիղ եթերով կոչ արեց զինվել ... Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են 57-ամ... Վեհափառն իր համար դամբարան է կառուցում Դադարեցվե՞լ են ռազմական հանցագործություններ կ... Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին տ... Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պա... Ատելության խոսքն ու ապատեղեկատվության արշավնե... «Այսօր «Զովք» սուպերմարկետում «վերևից» արգելե... Գնել Սանոսյանն Իրանի դեսպանի հետ այցելել է Սյ... Կապանում խաչքար է տեղադրվել՝ նվիրված անմահաց... Հեռու չէ այն օրը, երբ բոլորս միասին մեր անառի... 44-օրյա պատերազմի հերոս Արեն Հովհաննիսյանի մա... Ծնողը պնդում է՝ դպրոցում որդու գլխին համադասա... Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մ... Բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավա... ԱԳ նախարարը բուլղար իր պաշտոնակցին է ներկայաց... ԱԽ քարտուղարը Սայմոն Մորդյուին է ներկայացրել ... Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատ... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ մայրա... Երևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսո... Դեսպան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հա... Սևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է... Անձնական օգտագործման ի՞նչ ապրանքներ և որքա՞ն ... Մենք ավելի քան երբևէ մոտ ենք խաղաղությանը, բա... Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմե... Պապոյանն ընդունել է ՀԲ ներկայացուցիչներին. ան... Վահե Ղազարյանն օպերատիվ խորհրդակցություն է ան... Սանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղա... Մեքսիկան դեմ է Ուկրաինային զենք մատակարարելու... ՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է... Գերիները պետք է վերադարձվեն, իսկ Ռուբեն Վարդա... Հրդեհ՝ Ջրաշեն գյուղում. այրվել է փայտե տնակ Քննարկվել են լեռնագնացության զարգացմանը վերաբ... Մահացել է օսկարակիր դերասանուհի Մեգգի Սմիթը Վերականգնվել է պետությանը պատճառված մոտ 162 մ... ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3226 անձ ստացել է... Մայր Տաճարի վերաօծման և մյուռոնօրհնության օրե... 23-ամյա երիտասարդը խոստովանել է, որ ինքն է Եր... Պետք է նշանվեր, գնաց, զոհվեց Արցախի համար, հի... Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի ... Ոսկե մեդալներ՝ աստղագիտության միջազգային օլիմ... Չինաստանը հետադարձ արբանյակ է ուղարկել ուղեծի... Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան ... Ահազանգ․ Փակ շուկայի տարածքում կապիշոնով տղամ... Համայնքապետը որդուն հավաքներից ազատելու նպատա... Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նր... Փլուզման և քարաթափման վտանգ՝ Արուճի ամրոցի տա... Երևանում բախվել են «BMW»-ն ու ոստիկանական համ... Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձել ... Ապօրինի ջրօգտագործման կասեցում՝ Գորիսում. ընկ... «ՎԱԶ 21150»-ը բախվել է արգելապատնեշներին, դու... Վան Գոգի կտավը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է ... «Շատերի մոտից գողացել են WhatsApp հաշիվները»․... Գեներալը փորձեց աթոռով հարվածել անհետ կորածի ... Գրիգոր Մինասյանը երեկ շատ վտանգավոր բան է ասե... Շուրջ 69 մլն դրամ պետբյուջեից՝ Անահիտ աստվածո... Սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ
Ամենաընթերցվածը
website by Sargssyan