50-ամյա չինուհին Բայկալում բիկինիով նկարահանվել է 40 աստիճան ցրտին
50 տարեկանում Լյուն 20 տարեկան աղջկա տեսք ունի և պարբերաբար սպորտով է զբաղվում‚ որպեսզի պահի իր բարեկազմությունը: Այս մասին գրում է Life.ru-ն: Իր հրաշալի մարմինը Լյուն չի վախենում ցուցադրել բիկինիով: Եվ նա դա անում է ոչ միայն ամռանը‚ այլև ձմռանը:
Վերջերս նա մասնակցել է Բայկալում մի ֆոտոշարքի՝ չնայած 40 աստիճան ցրտին: Կինն իր առջև նպատակ է դրել նկարահանվել աշխարհի բոլոր ծայրերում բիկինիով նույնիսկ շատ ցուրտ եղանակին: