Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն հայտնել է «Аэрофлот»-ի ինքնաթիռի խուզարկման պատճառները
Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Բեն Ուոլլասը պարզաբանել է Լոնդոնում ռուսական ինքնաթիռի զննումը կազմակերպված հանցավորության պաշտպանության կողմից: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Սա սովորական գործընթաց է բրիտանացի սահմանապահների համար՝ ինքնաթիռների զննումը Բրիտանիան հանցագործություններից պաշտպանելու համար նրանցից‚ ովքեր փորձում են երկիր բերել վտանգավոր նյութեր‚ ինչպիսիք են թմրանյութերը կամ զենքերը»‚- նշված է հայտարարության մեջ:
Ուոլլասն ընդգծել է‚ որ զննումից հետո ինքնաթիռին թույլ են տվել շարունակել թռիչքը նշանակված երթուղով: