Համացանցում քննարկվում է Թրամփի և նրա նախկին օգնականի հրաժեշտի տարօրինակ համբույրը (լուսանկարներ, տեսանյութ)
Սպիտակ տան հաղորդակցության գծով ղեկավար Հոուպ Հիքսը փետրվարին հայտնել էր հրաժարականի մասին և այս շաբաթ լքել է իր պաշտոնը: Դոնալդ Թրամփը ուղեկցել է նախկին օգնականը‚ իսկ լուսանկարիչները ֆիքսել են պահը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Գաղտնիք չէ‚ որ Հոուպ Հիքսը հիանալի էր վերաբերվում Իվանկա Թրամփին‚ և նախագահը նույնպես վստահում էր նրան: Հիքսին մամուլում անվանել են պետության ղեկավարի «ոչ պաշտոնական դուստրը»‚ քանի որ շատ մտերիմ էին նախագահի հետ: Շշուկներ էին պտտվում այն մասին‚ որ Թրամփն աչք է դրել երիտասարդ և գրավիչ աշտակացուհու վրա:
Հաշվի առնելով բոլոր նշված հանգամանքները՝ զարմանալի չէ‚ որ Թրամփի և Հիքսի հրաժեշտն այնքան էլ պաշտոնական չի եղել: Ամերիկացի նախագահը և Հոութը փոխանակվել են ժպիտներով և ձեռքսեղմամբ: Թրամփը համբուրել է իր նախկին ենթակայի այտը: Լուսանկարիչները ֆիքսել են պահը: