Մառա Բաղդասարյանը կրկին հիշեցրեց իր մասին. նրան բռնել են մեքենայի ղեկին
Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Մառա Բաղդասարյանը: «ТАСС»-ի տվյալներով՝ ավտոմեքենայի սիրահարին կանգնեցրել են «Մերսեդես»-ի ղեկին Լենինգրադի մայրուղում: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Փաստաթղթերի ստուգման ժամանակ 24-ամյա կին վարորդը չի ներկայացրել տեսուչին իր վարորդական իրավունքը: Բազան ստուգելուց հետո պարզվել է‚ որ քաղաքացին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունի»‚- պատմել են գերատեսչությունում:
Ավտոմրցավազքի սիրահարին տուգանել են: Նրան հեռացրել են մեքենա վարելուց:
Հարկ է նշել‚ որ սթրիթռեյսերը ցմահ զրկվել է վարորդական իրավունքից առողջական վիճակի պատճառով: