Ստեղծվել է հայկական առաջին ինտերակտիվ հեքիաթը
Ստեղծվել է հայկական առաջին ինտերակտիվ հեքիաթը' «Անահիտ»-ը: Այն հնարավոր կլինի ներբեռնել դեկտեմբեր ամսից: Այս մասին այսօր լրագրողների հետ ահնդիպման ժամանակ տեղեկացրեց ծրագրավորող Վահրամ Գևորգյանը: Նա նշեց, որ այն հասանելի է բոլոր Apple սարքավորումների համար: Ծրագրավորողի խոսքով' երեխան կարող է լսել հեքիաթը, կարդալ և շարժել պատկերները:
Այս հեքիաթը որևէ կապ չունի համանուն մուլտֆիլիմի հետ: Սա այլ գործէ, որը ծրագրավորողն ավարտել է 5 ամսվա ընթացքում: Հեքիաթը նաև լավ հնարավորություն է տալիս հայկական մուլտֆիլմերի տարածման համար: Այն ստեղծված է երեք լեզվով' հայերեն, անգլերեն, ռուսերեն:
Հեքիաթում օգտագործված են հայկական տարրեր: