Ռեփեր Թայգան հերքել է Քայլիի Ջենների երեխայի հայրը լինելու մասին լուրերը (լուսանկարներ)
Հայտնի հեռուստաաստղ Քայլի Ջեններն իր առաջնեկին լույս աշխարհ է բերել փետրվարին: Երկար ժամանակ լուրեր էին պտտվում,որ երեխայի հայրը Քայլիի նախկին ընկեր՝ ռեփեր Թայգան է: Սակայն երեխան՝ Սթորմի Վեբսթրը, կրում է երաժիշտ Թրևիս Սքոթի ազգանունը:
CNN-ը հայտնում է, որ Թայգան հոգնել է մարդկանցից, ովքեր անընդհատ խոսում են իր` երեխայի հայրը լինելու մասին: Ռեփերն, անդրադառնալով այդ բամբասանքներին, Twitter-ի իր էջում գրել է.
«Ես երբեք ոչինչ չեմ ասել ուրիշի երեխայի և ուրիշի ընտանիքի մասին և նման բան երբեք չեմ անի: Խնդրում եմ՝ դադարեցրեք կեղծ լուրեր տարածելը.»: