Ամերիկուհին 19 000 դոլար է ծախսել իր կատվին երիկամի փոխպատվաստում անելու համար (լուսանկարներ)
Ամերիկուհի Բեթսի Բոյդի 17-ամյա կատվի մոտ անասնաբույժները երիկամների անբավարարություն էին ախտորոշել՝ ապրելու քիչ հավանականություն տալով կենդանուն: Ընդամենը 3 ամսվա կյանք էին տվել Սթենլի անունով կենդանուն: Սակայն նրա տիրուհին որոշել է ամեն ինչ անել՝ նրան փրկելու համար:
Ամերիկուհին կես դրույքով աշխատող դասախոս է և տարեկան 46 000 դոլար է վաստակում, իսկ նրա ամուսինն ազատ գրաֆիկով աշխատող լրագրող է և տանը զբաղվում է իրենց զույգ տղաների խնամքով:
Նրանց եկամուտն այնքան էլ մեծ չէ, սակայն կատվին փրկելու համար ամուսինները պատրաստ էին 19 000 դոլար ծախսել: Եվ համապատասխան դոնոր գտնելուց հետո Սթենլին վիրահատվել է:
Մեկ ամիս անց նա արդեն տանն էր և խաղում էր մյուս կատուների հետ: