Պոդոլսկում երեխան մահացել է՝ դրսում գտած «լիմոնադը» խմելուց հետո
ՌԴ Պոդոլսկ քաղաքում հարուցվել է քրեական գործ 10 տարեկան երեխայի մահվան առնչությամբ, որը դրսում գտել էր լիմոնադի շիշ և նրանից մի քանի կում խմել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Երեխան իր 7 տարեկան եղբոր հետ զբոսնելիս է եղել բակում, երբ գտել է բաց շիշ՝ անհայտ հեղուկով: Կարծելով թե գտածը լիմոնադ է՝ խմել է ու մնացածը հյուրասիրել եղբորը, սակայն նա հրաժարվել է:
Տուն վերադառնալուց հետո 10 տարեկան երեխայի վիճակը կտրուկ վատացել է, նրան շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Այժմ հետաքննությունը փորձում է պարզել, թե ով է թողել շիշը և ինչ է եղել դրա մեջ: