«Ռուսաստանը կրկնօրինակեց ԱՄՆ-ին՝ երկրից դիվանագետներին վտարելով, սակայն Կրեմլի այդ քայլն արդարացված չէ». Նոութեր
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն արագ արձագանքեց Ռուսաստանից ամերիկացի 60 դիվանագետների արտաքսելու մասին Կրեմլի հայտարարությանը: Ըստ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության խոսնակի, այս քայլն արդարացված չէ և ԱՄՆ-ը այժմ ունի հակադիր քայլով հանդես գալու իրավունք:
Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուերթը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Մոսկվան «կրկնօրինակում» է ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից ու 25 այլ երկրներից ռուս դիվանագետներին արտաքսելու քայլը, սակայն Կրեմլի այս պատասխանը, ասել է նա, արդարացված չէ: Հիշեցնենք, որ ռուս դիվանագետներին արտաքսեցին Մեծ Բրիտանիայում ռուս նախկին մի լրտեսի ու նրա դստեր դեմ թունավոր գազով մահափորձ իրականացնելու պատճառով:
«Ռուսաստանը չպիտի հանդես գա որպես զոհ: Այս իրադրության մեջ միակ տուժածները ներկայումս հիվանդանոցում են»,- ասել է Նոուերթը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանից ամերիկացի դիվանագետներին արտաքսելու որոշման մասին հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ու ավելացրել, որ պատրաստվում են արտաքսել նաև այլ երկրների դիվանագետների: