Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլովակը Հնդկաստանում միջազգային փառատոնում լավագույնն է ճանաչվել (տեսանյութ)
Ուկրաինայի հայերի միության կողմից պատրաստված՝ հայոց ցեղասպանության մասին պատմող հոլովակը լավագույնն է ճանաչվել Հնդկաստանի միջազգային փառատոնում:
Փառատոնը տեղի է ունեցել մարտի 24-25-ը Հնդկաստանի Պունա քաղաքում:
Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ Անդրանիկ Բերբերյանի և Անդրեյ Լիդագովսկու աշխատանքը կցուցադրվի նաև մայիսին՝ Կաննի 71-րդ կինոփառատոնի արտամրցութային ծրագրերի շրջանակում: