Լոս Անջելեսում հայ ամուսինը կրակել է կնոջ վրա և փախել
Լոս Անջելեսի արվարձանում ոստիկանությունը որոնում է հայ տղամարդուն, որը կրակել է կնոջ վրա։ Այս մասին հայտնում է KTLA հեռուստաալիքը։
Ոստիկանության դետեկտիվ Ֆրենկ Դեփերնոյի փոխանցմամբ, Թահանգա քաղաքում վաղ առավոտյան, ժամը 5-ի սահմաններում վիճաբանություն է եղել ամուսինների միջև, որից հետո ամուսինը կրակել է կնոջ ուսին։ Կնոջը կայուն ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները հույս ունեն, որ նա կփրկվի։