Քրիս Բրաունը կրկին կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել (լուսանկար)
Ականատեսները նկարահանել են երաժիշտ Քրիս Բրաունին այն պահին, երբ նա խեղդում էր մի կնոջ:
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 26-ին 9:00-ին: Բրաունը հանգստանում էր այն տանը, որը նա վարձակալել էր 2018թ.-ին Ultra երաժշտական փառատոնի ժամանակ:
Ըստ Բրաունի փաստաբանի` կինը, ում փորրձել է խեղդել երաժիշտը, նրա ընկերուհին է, իսկ տեղի ունեցածն ընդամենը կատակ էր:
«Նա նրա ընկերոըւհին է: Դա ընդամենը խաղ է, որը և հաստատել է անձամբ նրա ընկլերուհին: Նա, ով ներխուժել է նրանց անձնական կյանք, դրա համար պատասխան է տալու»,-նշել է փաստաբան Մարկ Գերագոսը:
Հիշեցնենք, որ 2009 թվականին Բրաունը ծեծել էր Ռիհաննային, ում հետ նա հանդիպում էր: Այդ անգամ նա նույնպես փորձել էր Ռիհաննային խեղդել: