Ռուսաստանն արտաքսում Է ինը երկրների դիվանագետների
Ռուսաստանն արտաքսում Է Եվրոպայի մի շարք երկրների դիվանագետների: Այսպես, Իտալիայի, Լեհաստանի, Չեխիայի, Լիտվայի, Լատվիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Էստոնիայի և Ֆինլանդիայի դիվանագիտական աշխատողները պետք Է մեկ շաբաթվա ընթացքում լքեն ՌԴ-ի տարածքը: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, այս որոշումն ընդունվել Է որպես ռուս դիվանագետների արտաքսման պատասխան միջոց:
Ռուսաստանն արտաքսում Է Իտալիայի՝ երկու, Լեհաստանի՝ չորս դիվանագետների, ինչպես նաև Չեխիայի՝ երեք, Ֆինլանդիայի՝ մեկ, Նիդեռլանդների՝ երկու, Լատվիայի՝ մեկ, Լիտվայի՝ երեք, Շվեդիայի՝ մեկ դիվանագետի, ինչպես նաև Էստոնիայի ռազմական կցորդին: