Ուսումնասիրվել են Լոռու մարզի քաղաքացիական պաշտպանության խնդիրներն ու հիմնահարցերը
Համաձայն «ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման» կարգի` ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը մարտի 27-30-ը Լոռու մարզում իրականացրել է 2017թ.-ին մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրություն:
Աշխատանքային խումբը, որը գլխավորում էր ՔՊ վարչության պետ, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, հանգամանալից ուսումնասիրության է ենթարկել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Ախթալա, Շնող, Թեղուտ, Ճոճկան համայնքների, ինչպես նաև՝ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ», Վանաձորի բժշկական կենտրոն և Ստեփանավանի բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունների քաղաքացիական պաշտպանության խնդիրներին արձագանքելու պատրաստվածությունը:
ԱԻՆ ներկայացուցիչները քաղաքացիական պաշտպանության խնդիրներն ու հիմնահարցերը քննարկել են ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ:
Մարզի համայնքներին և կազմակերպություններին ցուցաբերվել է մեթոդական և գործնական օգնություն՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման փաստաթղթերի կազմման և ճշգրտման աշխատանքների ուղղությամբ: