Կեմերովոյում սկսել են քանդել «Զիմնյայա վիշնյայի» շենքը
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնից, որտեղ հրդեհը 64 մարդու կյանք խլեց, հանել են ցուցանակը, ընթանում Է շենքի քանդման նախապատրաստումը: Այս մասին հայտնում Է ՌԻԱ Նովոստին:
Սկսվել Է առևտրի կենտրոնի քանդման նախապատրաստումը, աշխատում Է միանգամից մի քանի միավոր շինարարական տեխնիկա, հանում են գովազդը, ցուցանակները և շենքի երեսապատվածքը: Միաժամանակ Կեմերովոյի բնակիչները ծաղիկներով և խաղալիքներով գնում են դեպի շենքի մերձակա հանպատրաստից վիթխարի հուշավայր:
Խանութների վարձակալներն ու սեփականատերերը, ստանալով իշխանությունների թույլտվությունը, առևտրի կենտրոնից տանում են իրենց իրերն ու փաստաթղթերը: Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առևտրի կենտրոնում հրդեհը տեղի Է ունեցել մարտի 25-ին: Հրդեհի հետևանքով զոհվել Է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: