ԱԻՆ-ը հայտնել է Կեմերովոյի առևտրի կենտրոնում կրակի արագ տարածման պատճառը
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի տարածքում կրակի արագ տարածման պատճառը դատարկությունն է եղել և հին օդափոխությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ԱԻՆ-ին:
«Հրշեջների ժամանման պահին կրակն արագ տարածվում էր: Կարծում եմ‚ որ դրան խթանել են հարկերի դատարկությունը և հին օդափոխության համակարգը»‚- հայտնել է աշխատակից Անդրեյ Բուրսինը:
Նրա խոսքով՝ հրշեջների աշխատանքի բարդությունը կապված է եղել պլանավորման հետ‚ առևտրի կենտրոնի չափերի‚ ինչպես նաև բալոնների հետ‚ որոնք ստիպված են եղել տանել և սառեցնել: