Շաքրո Մոլոդոյի նոր դատավճռիը կամրապնդի նրա քրեական հեղինակությունը
Զախարի Կալաշովը‚ ով առավել հայտնի է Շաքրո Մոլոդոյ անունով‚ և նրա համախոհները‚ ովքեր դատապարտվել են գումար շորթելու համար‚ միայն կամրապնդեն Ռուսաստանի քրեական աշխարհում իրենց դիրքերը: Այսպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի հասարակական դիտորդների կոմիտեի փոխնախագահ Եվա Մերկաչյովան: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:
«Շարքոն դասական «հեղինակությունների» խավից է: Նրա համար բանտում նստելը կյանքի պարտադիր տարր է‚ և կարևորը՝ կարգախոս: Մտածում եք‚ որ նա այնտեղ պատի՞ժ կկրի: Փաստորեն նա պարզապես կփոխի վայրը‚ որտեղից իր գործերը կանի: «Գրասենյակը» այսպես ասած»‚- նրա խոսքերը մեջբերում է գործակալությունը:
Մերկաչյովայի խոսքով՝ քրեական հեղինակության իշխանությունը ոչ միայն չի փոքրանա‚ այլև‚ հավանաբար‚ անգամ կամրապնդվի: Իրավապաշտպանը կարծում է‚ որ Շաքրոյի նոր դատավճիռը հանցավոր աշխարհում հարգանք հաստատ կավելացնի: