Ես դեմ չեմ «iPhone»-ով պոռնո դիտելուն. Թիմ Քուկ
«Apple» ընկերության ղեկավարը հայտնել է‚ որ դեմ չէ‚ եթե «iOS»-ի օգտատերերը պոռնո նայեն իրենց սարքավորումներով: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «MSNBC»-ին:
Թիմ Քուկը նշել է‚ որ «iOS»-ի համար հավելվածները հրապարակվելուց առաջ ստուգումներ են անցնում կոնտենտի տեսանկյունից: Մինչդեռ մրցակից «Android»-ը ծրագրավորողներից պահանջում է միայն տեխնիկական չափանիշների համապատասխանություններ: Այդ պատճառով «App Store»-ում չկա պոռնոգրաֆիա չկա: «Սակայն դա չի նշանակում‚ որ մեր օգտատերերը չեն կարող իրենց հեռախոսներով բացել պոռնոկայք և նայել տեսանյութեր: Ես դեմ չեմ»‚- նշել է նա:
Քուկը հավելել է‚ որ ընկերությունը օգտատերերին պաշտպանում է մեծահասակների համար նախատեսված կոնտենտից հավելվածներում‚ սակայն բրաուզերով նրանք կարող են անել ինչ ցանկանան: «Մենք չենք ուզում‚ որ մեր երեխաները մտնեն հավելվածների խանութ և հանդիպեն պոռնոյի»‚- նշել է նա: