Մի թե հնարավոր չէ գոնե մեկ շաբաթ ապրել առանց մերկ լուսանկարների. Օլգա Բուզովայի լուսանկարը զայրացրել է բոլորին՝ Կեմերովոյի ողբերգությունից հետո
Օլգա Բուզովան կրկին զայրացրել է համացանցի օգտատերերին: Երգչուհին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա կիսամերկ լուսնկարվել է տղամարդկանց «Playboy» ամսագրի համար: Այս մասին հաղորդում է Dni.ru-ն:
Ժողովուրդը դեռ սգում է Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով մահացած երեխաների համար, իսկ երգչուհին կիսամերկ լուսանկարներ է հրապարակում:
Օգտատերերը մեկնաբանություններում քննադատել են երգչուհուն.
«Ինչքան կարելի է, սարսապելի է»:
«Նույնիսկ նրա կուրծքն է նկարված»:
«Ֆուու»
«Ռուսաստանը սգի մեջ է, իսկ այս աղջիկն իր մերկ կուրծքն է ցուցադրում»:
«Մի թե հնարավոր չէ գոնե մեկ շաբաթ ապրել առանց մերկ լուսանկարների»:
Կեմերիոյում տեղի ունեցած ողբերգության մասին Օլգան Instagram-ի իր էջում գրել է. «Ապրեք այսօր», ասեք «ես սիրում եմ» նրանց, ում սիրում եք այսօր: Ապրեք պատվով ու խղճով: Պարզապես ապրեք: Այստեղ և հիմա: Կյանքն ամենակարևորն է, որ մենք ունենք: