Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտարարել է Իրանի դեմ հնարավոր պատերազմի մասին
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ իբն Սալման Ալ Սաուդը նախազգուշացրել է Իրանի հետ հնարավոր ռազմական կոնֆլիկտի մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Wall Street Journal»-ին:
«Մենք պետք է խուսափենք ռազմական կոնֆլիկտից: Եթե մենք չկարողանանք դա անել‚ ապա 10-15 տարի հետո‚ հավանաբար‚ Իրանի դեմ պատերազմ կսկսվի»‚- ասել է արքայազնը:
Նա նաև միջազգային հանրությանը կոչ է արել ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ‚ որպեսզի խուսափեն տարածաշրջանում ռազմական կոնֆլիկտից:
Ավելի վաղ արքայազնը հայտնել էր‚ որ երկրում կարող է միջուկային զենք լինել որպես Իրանի համապատասխան գործողությունների պատասխան: