Թուրքիայում ապօրինի կերպով սահմանը հատած փախստականների ավտոբուս է վթարվել. կա 17 (լուսանկարներ)
Թուրքիայի արևելքում ապօրինի փախստականների միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել: Դեպքի հետևանքով 17 մարդ է մահացել‚ տուժել՝ 36-ը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Anadolu»-ին:
Ինչպես հաղորդվում է‚ պատահարը տեղի է ունեցել Իգդիր-Կարս ճանապարհին: Աֆղանստանից և Պակիստանից փախստականների միկրոավտոբուսը ճանապարհին բախվել է սահմանափակող արգելապատնեշին և այրվել: Փախստականներն ապօրինի կերպով էին հատել թուրք-իրանական սահմանը:
«Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով‚ նախնական տվյալներով‚ մահացել է 17 մարդ‚ վիրավորվել՝ 36 մարդ: Տուժածների վիճակը գնահատվում է ծանր»‚- նշվում է հաղորդագրության մեջ: