Ձերբակալվել է Կեմերովոյի «Зимняя вишня» առևտրի կենտրոնի գլխավոր տնօրենը
Ձերբակալվել է Կամերովոյի հրդեհված «Зимняя вишня» առևտրի կենտրոնի գլխավոր տնօրենը: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
-Հետաքննության ընթացքում պարզվել է, որ հրդեհային անվտանգության համար պատասխանատու Յուլիա Բոգդանովան իր ենթակաների կողմից բազմիցս ծանուցվել է շենքի հրդեհային ազդանշանային համակարգի թերությունների մասին: Սակայն Բոգդանովան զբաղվել է միայն նոր մանրածախ տարածքի վարձակալության գործերով, ոչ մի միջոց չի ձեռնարկել ազդանշանային համակարգի թերությունների վերացման համար»,- ասել է ՌՍՍՌ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
Քննիչները գլխավոր տնօրենի տանը հետախուզում են կատարել, մոտ ապագայում նրան մեղադրանք կառաջադրվի:
Հիշեցնենք, որ Կեմերովոյի «Зимняя вишня» առևտրի կենտրոնում մարտի 25-ին հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով մահացել է 79 մարդ, որից 41-ը՝ երեխաներ: