Lady Gaga-ն ցույց է տվել, թե ինչպիսին է եղել նախքան համաշխարհային բեմ բարձրանալը (լուսանկարներ)
Մարտի 28-ին ամերիկյան երգչուհի Lady Gaga-ն 32 տարեկան դարձավ։ Այդ օրը աստղը որոշել է հիշել իրեն հեռավոր 2007-ին, երբ ինքը նոր–նոր պատրաստվում էր թողարկել իր առաջին մեծ հիթը։
Նա Twitter-ի իր հավատարիմ երկրպագուների համար արխիվային լուսանկար է նվիրել։
«Ահա և ես 2007 թվականին, նախքան մազերս բաց ներկելը և «Just Dance» ալբոմը թողարկելը։ Հիմա 2018 թվականն է, և ես այնքան երջանիկ եմ, որ 32 տարեկան եմ դառնում և ինձ հետ իմ երկրպագուներն են»,– գրել է երգչուհին։
Վերջերս Gaga-ն ավելի վաղուցվա լուսանկար էր հրապարակել։ Նկարում փոքրիկ Ստեֆանին նայում է իր նորածին քրոջը: