Քիմ Քարդաշյանը լուսանկարները ֆոտոշոփով մշակելու մեղադրանքներին ի պատասխան իդեալական, կիսամերկ լուսանկար է հրապարակել (լուսանկար)
37-ամյա աստղ Քիմ Քարդաշյանն աշխատում է պրոֆեսիոնալ լուսանկարիչների հետ, սակայն երբեմն նա ևս զերծ չի մնում ֆոտոշոփից։
Այս անգամ երկրպագուներին վրդովմունքի առիթ է տվել լուսանկարը, որը Քիմը հրապարակել էր օրեր առաջ: Նրան մեղադրում էին կազմվածքի թերությունները թաքցնելու պատճառով լուսանկարները չափից դուրս շատ խմբագրելու համար:
Այդ կապակցությամբ Քիմն իր կայքում ուղերձով է հանդես եկել․
«Ես պարզապես երկրպագուիս Instagram-ի էջից վերահրապարակում եմ կատարել և ուղղակի ֆիլտր ավելացրել։ Այդ պատճառով էլ ավտոմեքենան այդպիսի տեսք ունի։ Դա պարզապես ծիծաղելի է։ Ո՞վ ավտոմեքենան ֆոտոշոփով կմշակի»,- գրել է նա և հրապարակել հերթական գայթակղիչ լուսանկարը: