Յուլիա Սկրիպալը եկել է գիտակցության և կարող է խոսել
Սոլսբերիում տեղի ունեցած դեպքից տուժած Յուլիա Սկրիպալը եկել է գիտակցության և կարող է խոսել: Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Հիշեցնենք, որ Յուլիան ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիրպալի դուստրն է: Նրանք երկուսն էլ թունավորվել էին, իսկ Մեծ Բրիտանիայի իշխանություններն այդ գործում մեղադրելով Ռուսաստանին՝ հետ են կանչել իրենց դեսպաններին: