Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Լավրովի և Գրեմինգերի հանդիպումը նախատեսված է ապրիլի 5-ին՝ Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով միջազգային կոնֆերանսի շրջանակում:
«Ենթադրվում է, որ նրանք կքննարկեն ԵԱՀԿ դերը Դոնբասում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորման, ինչպես նաև կովկասյան տարածաշրջանի կայունության ուղղությամբ»,- ընդգծել է Զախարովան: