Ռեփեր Թայգան հերքել է Քայլիի Ջենների երեխայի հայրը լինելու լուրերը
Հայտնի հեռուստաաստղ Քայլի Ջենները իր առաջնեկին լույս աշխարհ է բերել փետրվարին: Երկար ժամանակ լուրեր էին պտտվում,որ երեխայի հայրը Քայլիի նախկին ընկեր` ռեփեր Թայգան է: Սակայն երեխան` Սթորմի Վեբսթրը, կրում է երաժիշտ Թրևիս Սքոթի ազգանունը: Այս մասին հայտնում է CNN-ը:
Թայգան հոգնել է մարդկանցից,ովքեր անընդհատ խոսում են իր`երեխայի հայրը լինելու մասին: Ռեփերն, անդրադառնալով այդ բամբասանքներին,իր թվիթերյան էջում գրել է`«Ես երբեք ոչինչ չեմ ասել ուրիշի երեխայի և ուրիշի ընտանիքի մասին և նման բան երբեք չեմ անի: Խնդրում եմ՝ դադարեցրեք կեղծ լուրեր տարածելը..»
Ենթադրությունները,որ Թայգան և Քայլին միասին են,սկսվեցին այն ժամանակ,երբ ռեփերը բաժանվեց Բլեք Չայնայից,ով իր որդու մայրն է,իսկ օրեր անց մասնակցեց Քայլիի ծննդյան տարեդարձին:Թայգայի պնդմամբ՝ նրանք ընդամենը ընկերներ էին: Մեկ տարի անց թողարկվեց Թայգայի նոր երգի տեսանյութը,որի հերոսուհին Քայլին էր:
2017 թ. մոդել Բլեք Չայնան և Ռոբ Քարդաշյանը հայտարարեցին,որ նշանվել են և սպասում են երեխայի`Դրիմ Քարդաշյանին: Որոշ ժամանակ անց նրանք ևս բաժանվեցին:
Սեպտեմբերից համացանցում շշուկներ էին պտտվում, որ 20-ամյա Քայլի Ջենները և 25-ամյա Թրևիս Սքոթը ծնող են դառնալու։ Թեև Ջենները երբեք հրապարակայնորեն չէր հայտարարել,որ Թրևիս Սքոթն է երեխայի հայրը, այնուամենայնիվ,երեխայի ծննդյան մասին հաղորդվող տեսանյութում երաժիշտը ևս նկարահանվել էր: Առաջնեկի ծննդից մի քանի ամիս անց զույգը բաժանվեց: Թրևիս Սքոթը ասել է,որ մշտապես կօգնի Քայլիին երեխայի հարցում,բայց հարաբերությունները շարունակել չի ցանկանում: