Կեմերովոյի շրջանում այրվել է երեխաներ տեղափոխող ավտոբուսը
Կեմերովոյի շրջանում մանկական վոլեյբոլային թիմին տեղափոխող ավտոբուս է այրվել։ Ուղևորներին ժամանակին տեղահանել են, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Խանտի Մանսիսկից Նովոսիբիրսկ մեկնող ավտոբուսում եղել են 11 երեխա և նրանց ուղեկցող մեծահասակներ, որոնք կարողացել են դուրս գալ ավտոբուսից։ Ոչ ոք չի տուժել։
Մեծահասակները մինչ հրշեջ բրիգադի ժամանելը ինքնուրույն հանգցրել են կրակը։
Ուղևորներին այլ ավտոբուս են տեղափոխել։