Կեմերովոյի առևտրի կենտրոնում անհետ կորածներից 3-ին ողջ են գտել
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա առևտրի կենտրոնի հրդեհի հետևանքով երեք անհետ կորածներ ողջ են գտնվել: Այդ մասին հայտնել Է Քննչական կոմիտեի (ՔԿ) պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
«Հետաքննչական գործողությունների և 67 կորածների մասին հայտարարությունների ստուգման օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել Է, որ նրանցից երեքը ողջ մնացածների թվում են»,-«Ինտերֆաքս»-ին ասել Է Պետրենկոն:
Այսպիսով՝ ներկայում հետաքննությանը հայտարարություններ են ներկայացված առևտրաժամանցյաին կենտրոնում հրդեհի հետևանքով 64 մարդկանց անհետ կորելու և նույնքան անձանց զոհվելու վերաբերյալ: Մարտի 28-ին ՌԴ ԱԻՆ-ում հայտնել են, որ իշխանությունները տվյալներ չունեն Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ. զոհերի ընդհանուր թիվը 64 Է: