«Կլոն» հեռուստասերիալից հայտնի Ջեյդն անճանաչելիորեն փոխվել է (լուսանկարներ)
Երկար տարիներ դերասանուհի Ջովաննա Անտոնելին, ով հայտնի է «Կլոն» սերիալից որպես Ջեյդ, չէր փոխում իր իմիջը։
Սակայն օրերս 42-ամյա դերասանուհին դիմել է արմատական փոփոխությունների։
Ջովաննան կտրել է երկար վարսերն ու շիկահեր դարձել։ Դերասանուհու երկրպագուները հավանել են նրա նոր սանրվածքն ու նշել, որ և՛ մազերի երկարությունը, և՛ գույնը նրան շատ են սազում։