Փերիս Հիլթոնը կորցրել է իր 2 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանին (լուսանկար)
Հայտնի մարդկանց կյանքին ուշի ուշով հետևող մարդկանց ուշադրությունից ոչինչ չի վիրպում։ Օրերս մամուլում լուրեր էին սկսել շրջանառվել այն մասին, որ հայտնի ամերիկուհի Փերիս Հիլթոնը կորցրել է իր նշանադրության մատանին։ Դեպքը տեղի է ունեցել Մայամիում, երբ Փերիս Հիլթոնն ու իր սիրեցյալը միասին մասնակցել են մի երեկույթի։ Այս մասին հաղորդում է Russianshowbiz.info-ն:
Ցանկանալով վերջ դնել շրջանառվող լուրերին՝ 37-ամյա հեռուստաաստղը Twitter-ի իր պաշտոնական էջում մեկնաբանել է տեղի ունեցածը։ Վերջինս խոստովանել է, որ իր նշանադրության մատանին բավականին ծանր և մեծ է եղել, ուստի՝ պարելու ընթացքում ընկել է իր մատից՝ հայտնվելով մոտակայքում դրված սառույցով լի տարրայի մեջ։ Բարեբախտաբար, իր սիրեցյալը ժամանակին է նկատել տեղի ունեցածը և սառույցի տարրայից դուրս է բերել հեռուստաաստղի մատանին։