Բժիշկները մերժել են Ալլա Պուգաչովայի՝ պլաստիկ վիրահատություն անելու խնդրանքը (լուսանկարներ)
Ապրիլի 15-ին ռուս հայտնի աստղ Ալլա Պուգաչովան կնշի իր 69-ամյակը: Վերջերս նրա՝ միջոցառումներին և երեկույթներին հանդես գալուց հետո լուրեր են սկսել տարածվել նրա տեսքի վերաբերյալ: Դերասանուհին ավելի երիտասարդ տեսք ունի և ամեն կերպ փորձում է թաքցնել որոշ թերություններ՝ իր հանդերձանքի շնորհիվ: Այս մասին հաղորդում է Znamenitka.ru-ն:
Սակայն շատերի կարծիքով նա իր տեսքի համար ոչ միայն բնությանը պետք է շնորհակալություն հայտնի, այլ՝ երիտասարդ ամուսնուն և երկու երեխաներին: Ոմանք էլ կարծում են, որ երգչուհին դիմել է պլաստիկ վիրահատությունների: Վերջին օրերին երգչուհին ինքն է խոսել այս ամենի մասին:
Նրա խոսքերով, մի քանի տարի առաջ նա խորհրդակցել է Մոսկվայի կլինիկաներից մեկի մասնագետների հետ և ցանկություն հայտնել դեմքի մաշկը վիրահատելու համար: Սակայն նրան մերժել են:
«Բժիշկներն ասացին, որ սրտիս խնդիրների և այն, որ ծխում եմ, չեն կարող նման ռիսկային վիրահատության գնալ: Ես նաև շաքարային դիաբետ ունեմ: Այնպես որ, ես պետք է դիմահարդարման միջոցով գեղեցիկ տեսքս պահպանեմ և ոչ մի պլաստիկ վիրահատություն»,-ասել է երգչուհին: